Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ոչ` ռուսական ծրագրին

Ոչ` ռուսական ծրագրին
12.10.2012 | 18:15

«Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել նրա կամքին հակառակ: Արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները. ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, իսկ հայկական կողմը կտրուկ դեմ է»,- այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` միաժամանակ հավելելով, որ ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, քանի որ Հայաստանը արտահայտել է իր հստակ դիրքորոշումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ